18 հունվարի 2007 - 13:25 AMT
Բաքվում սկսել են հասկանալ, որ Ադրբեջանը չի կարող ուժով վերադարձնել Ղարաբաղը
Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում չկան դրական փոփոխություններ, դրանք չեն ակնկալվում նաեւ 2007 թվականին: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմետ Հաջի-զադեն: Նրա խոսքերով, ղարաբաղյան հարցի լուծումը կախված է աշխարհում եւ տարածաշրջանում կատարվող փոփոխություններից: «Համաշխարհային եւ տարածաշրջանային մասշտաբով պետք է նվազեն հակամարտությունները, պետք է ավելանա համագործակցությունն ու ժողովրդավարությունը: 2007 թվականին ես չեմ ակնկալում Արեւմուտիքի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայության նվազում: Բացի այդ, ես արդեն բազմիցս ասել եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պարզ պատկերացնելու համար հարկավոր է հիշել մի քանի ճշմարիտ դրույթների մասին` Ադրբեջանը չի կարող ուժով վերադարձնել Ղարաբաղը: Քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք միայնակ կռվել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հայ-ռուսական դաշինքի դեմ: Եվ մեր նավթային փողերը չեն բավականացնի այդ դաշինքի դեմ պատերազմելու համար: Խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդիրը լուծելու համար, այսինքն, որպեսզի ղարաբաղցի հայերը իրենք, իրենց կամքով, որոշեն վերադառնալ ադրբեջանական օրենքի իշխանության տակ, անհրաժեշտ է երկու պայմանների առկայություն` Հայաստանը պետք է անկախ դառնա Ռուսաստանից եւ Ադրբեջանը պետք է դառնա ժողովրդավար երկիր»,-ընդգծել է Հաջի-զադեն, հաղորդում է Day.az-ը: