18 հունվարի 2007 - 15:40 AMT
Ֆրանսիայի քաղաքական եւ մշակութային վերնախավը հանդես է գալիս Սենատի կողմից Ցեղասպանության մասին օրինագծի ընդունման օգտին
Փարիզում հանդիպում է տեղի ունեցել ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 12-ին ընդունած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի: Հանդիպումն անցել է «Միասին ընդդեմ նեգացիոնիզմի» կարգախոսով: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հանդիպմանը, որին ներկա են եղել շուրջ 1500 հոգի, մասնակցել են նաեւ այնպիսի անձիք, ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շարլ Ազնավուրը, գրող եւ փիլիսոփա Բերնար Հենրի Լեվին, իր հականացիստական գործունեությամբ հայտնի պատմաբան Սերժ Կլարսֆիլդը, ինչպես նաեւ երկրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահության թեկնածու եւ ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզիի խորհրդական Պատրիկ Դեվեջյանը եւ երկրի Սոցիալիստական կուսակցության քարտուղար Ֆրանսուա Հոլլանդը:

Նշենք, որ հոկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: