Հունաստանի Գլխավոր շտաբ. Թուրքական օդուժը մեկ օրում 22 անգամ խախտել է երկրի սահմանը

Հունաստանի Գլխավոր շտաբ. Թուրքական օդուժը մեկ օրում 22 անգամ խախտել է երկրի սահմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական ավիացիան մեկ օրում ավելի քան 20 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը, երկու դեպքում տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր», հայտնել է Հունաստանի Գլխավոր շտաբը:

Ըստ նրա տվյալների, մեկ օրում թուրքական ինքնաթիռները 2 անգամ խախտել են Աթեքնի թռիչքային տեղեկատվության գոտին (FIR Athens) և 22 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք: Մասնավորապես, խախտումները տեղի են ունեցել Հիոս և Սամոս կղզիների միջև, ինչպես նաև Լեմնոսի և Լեսբոսի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բոլոր դեպքերում օդ են բարձրացել հունական կործանիչները, 2 դեպքում դրանք վիրտուալ օդային մարտեր են վարել թուրքական ինքնաթիռների հետ:

Բացի այդ, հունական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Թուրքիայի և Հունաստանի միջև նոր հակամարտության մասին` կապված Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Իրան այցելության հետ: Ցիպրասը եղավ Իրանում փետրվարի 7-ին և 8-ին, և նրա ինքնաթիռը ստիպված էր փոխել երթուղին թուրքական կողմի գործողությունների պատճառով:

Հունաստանի վարչապետը հաճախ է օգտագործում ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պաշտոնական այցերի ժամանակ:

Ինչպես հայտնել է «Կատիմերինին», հունվարի 6-ին Աթենքը ներկայացրել էր վարչապետի օդանավի թռիչքի երթուղին, որով վայէջք էր նախատեսվում Հռոդոսում լիցքավորման համար, իսկ հետո ինքնաթիռը պետք է Թուրքիայի և Սիրիայի օդային տարածքով հասներ Իրան: Սակայն թուրքերը հայտարարեցին, որ վարչապետը ռազմական օդանավ է օգտագործում, որը պատկանում է ՊՆ-ին, աձնակազմում ռազմական օդաչուներ են, ուստի այն չի կարող թռչել Հռոդոս, որը Թուրքիան համարում է ապառազմականացված: Թուրքերը պահանջել են թռիչքի նոր ծրագիր և լիցքավորում Անկարայում, կամ այլ տեղ:

Ըստ թերթի, հույն դիվանագետներն առաջարկել են վարչապետին թռիչքի ծրագիր, որը չէր ներառի Թուրքիայի տարածքը, հակառակ դեպքում դա կնշանակեր ճանաչել Հռոդոսն ապառազմականացված գոտի: Ուստի թռիչքը կատարվեց Կիպրոսի, Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի տարածքով և վայրէջք է կատարել Իսֆահանում: Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարված հարաբերությունների պատճառով թռիչքի թույլտվությունը տվել է անձամբ Սաուդյան Արաբիայի թագավորը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---