ԵԱՀԿ նախագահ. Գերմանիան կողմ է ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների ակտիվացմանը

ԵԱՀԿ նախագահ. Գերմանիան կողմ է ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների ակտիվացմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նա նշել է, որ մտահոգություն են առաջացնում զինված բախումները շփման գծի երկայնքով և Հայաստան-Ադրբեջան սահմանին:

«Գերմանիան կողմ է հանդես գալիս բանակցությունների ինտենսիվացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այստեղ կարևոր քայլ կլիներ հրադադարի խախտումների հանգամանքների բացահայտման մեխանիզմի ստեղծումը»,- ասել է Շտայնմայերը, «Ինտերֆաքս»-ին հղումով գրում է Civilnet.am-ը:

Պախաստանելով հարցին, թե որպես ԵԱՀԿ գործող նախագահ` ինչ է մտադիր անել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունների համար լուծումներ գտնելու տեսանկյունից, Շտայնմայերն ասել է.

«Անկեղծ ասած` ես չէի ցանկանա հաշտվել այն մտքի հետ, որ այդ հակամարտությունները ֆատալիզմի որոշ չափաբաժնով անվանվեին սառեցված: Տարեցտարի դրանց հետևանքով տուժում են մարդիկ, համապատասխան տարածքներում արգելափակվում է զարգացումը: Մենք ծրագրում ենք փոքր, բայց և հստակ քայլերով կայունացնել հրադադարների ռեժիմները, ամրապնդել վստահությունը և տեղում թեթևացնել մարդկանց առօրյա կյանքը, օրինակ` տնտեսական կապերն ուժեղացնելու միջոցով»:

2015-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կխորհրդակցեն Գերմանիայի հետ:

Գերմանիան 2016-ին նախագահելու է ԵԱՀԿ-ում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---