Ռուսական ռազմակայանի հրետանավորների դաշտային վարժանքները մեկնարկել են

Ռուսական ռազմակայանի հրետանավորների դաշտային վարժանքները մեկնարկել են

PanARMENIAN.Net - ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարաժարանում սկսել են մեկամսյա դաշտային վարժանքները: Այդ մասին հայտնում է Ռազմինֆոն ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության վրա հղումով:

Վարժանքների առաջին փուլում ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի հրետանավորները մոտ 100 կմ ռազմերթ են կատարել մինչև «Ալագյազ» զորավարժարան և արդեն ներգրավվել են դաշտային վարժանքներին:

Մեկամսյա վարժանքների ընթացքում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները պետք է սովորեն «Գվոզդիկա» հաուբիցների, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Պոդնոս» ականանետերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրների` ռազմերթի ընթացքում մարտական պատրաստության բերելու մեխանիզմները:

Հրետանավորները հանձնելու են ավելի քան 20 նորմատիվ, այդ թվում` տոպոգեոդեզիական, օդերևութաբանական, բալիստիկ պատրաստության, հետախուզության վարման, թիրախների կոորդինատների հայտնաբերման և կրակային հաշվարկներին տվյալները փոխանցելու կոլեկտիվ և անհատական նորմատիվները:

Մարտկոցների և հաշվարկների մարտական պատրաստության բերման աշխատանքների ընթացքում հրետանավորները առաջին անգամ կսովորեն կրակել փակ կրակային դիրքերից` ուղիղ և կիսաուղիղ նշանառությամբ: Վարժանքների վերջին փուլում ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի հրետանավորները կիրականացնեն հաստիքային զենքերից կրակային վարժանանքեր` «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ:

«Ալագյազ» զորավարժարանում դաշտային վարժանքների յուրահատկությունը կապված է զորավարժարանի բարձրլեռնային գոտու առանձնահատկությունների, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, ինչպես նաև կրակային դիրքերից ավելի բարձր գոտում տեղակայված թիրախների հետ:

Փետրվարի 8-13-ին ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության բոլոր ստորաբաժանումները բերվել էին մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթային և հատուկ նշանակության ստորաբաժանումները ևս ներգրավվել էին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հանկարծակի ստուգումներին:

2015-ին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվել է Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռներով: Ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի նաև բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---