Ռուսաստանն ու ՕՊԵԿ երկրները պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը

Ռուսաստանն ու ՕՊԵԿ երկրները պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Վենեսուելայի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում որոշվել է սառեցնել նավթի արդյունահանումը հունվարի 11-ի մակարդակում: Այդ մասին հայտնում է ՌԲԿ-ն Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարության վրա հղումով:

Քաթարի էներգետիկայի նախարարությունում հայտնել են, որ հետևելու են պայմանավորվածության կատարմանը` նշելով, որ առաջիկա ամիսներին մտածելու են հետագա քայլերի մասին: Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը բանակցություններից հետո հայտարարել է, որ նավթի արդյունահանման սառեցումը հունվարի մակարդակի վրա «ադեկվատ» կլինի:

2015-ի վերջից սկսած նավթի գները ռեկորդային ցածր մակարդակում են մնում: Պարբերաբար տեղի են ունենում աննշան շեղումներ դեպի թանկացում, սակայն դա չի փոխում ընդհանուր միտումը:

2015-ի ավարտին տեղի ունեցած որոշ խորհրդակցությունների ժամանակ եղան առաջարկներ, որ յուրաքանչյուր արտահանող երկիր նվազեցնի արդյունահանումը 5%-ով, սակայն դրա համար հարկավոր էր բոլոր երկրների համաձայնությունը: Սակայն նավթի գներն անդադար նվազում են, 2016-ին Brent տեսակի նավթի գինն արդեն չի հասնում 30 դոլարի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---