ԵՏՄ-ն ու Վիետնամն ազատ առևտրի համաձայնագիր են կնքել

ԵՏՄ-ն ու Վիետնամն ազատ առևտրի համաձայնագիր են կնքել

PanARMENIAN.Net - ԵՏՄ-ում օրենսդիր գործունեություն իրականացնելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը և դրան կից արձանագրությունները:

Համաձայնագիրն ամրապնդում է շուկաներում ապրանքների մուտքի հեշտացման վերաբերյալ երկկողմ պարտավորությունները: Կից արձանագրությամբ պարզաբանվում է Ռուսաստանի և Վիետնամի միջև ապրանքների, ընկերությունների ստեղծման և գործունեության, ինչպես նաև ֆիզիկական անձանց փոխադրման վերաբերյալ պարտավորությունների ցանկը, «ՏԱՍՍ»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Մեկ այլ արձանագրությամբ կանոնակարգվում է Ռուսաստանի և Վիետնամի հարաբերությունները՝ ելնելով Առևտրի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) առջև ստանձնած պարտավորություններից:

«Համաձայնագրի իրագործումը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պայմաններ կստեղծի ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵԱՏՄ-ին ընդգրկելու համար»,- նշված է փաստաթղթում:

ԵՏՄ-ին անդամակցող Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Հայաստանի և Ղրղզստանի ու Վիետնամի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսի 29-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---