Ստամբուլում քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին17 փետրվարի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Ստամբուլում քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմի անդամներին և երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը: Ինչպես գրում է Lifenews-ը, թիմն ու երկրպագուներն ընթանում էին մոտ 100 ոստիկանի ուղեկցությամբ: Սակայն դա չօգնեց. մարզադաշտի մոտակայքում ավտոբուսը քարկոծեցին: Դա տևել է մոտ 20 վայրկյան: Հետո ոստիկանները դուրս եկան մեքենաներից և կասեցրին խուլիգանների գործողությունները: Փետրվարի 16-ին Ստամբուլում Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում տեղի է ունեցել մոսկովյան «Լոկոմոտիվի» և թուրքական «Ֆեներբախչեի» հանդիպումը: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Երկու գնդակ է խփել թուրքական ակումբի ավագ Ժոզեֆ Սոուզան, որն աչքի ընկավ 18-րդ և 72-րդ րոպեներին: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ կառավարությունն արգելել է շարք ապրանքների և գյուղմթերքի ներմուծումը Թուրքիայից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |