Քրդերը կոչ են անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ

Քրդերը կոչ են անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունն ու ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս կասեցնի ռազմական գործողությունը քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Արևմտյան Քրդստանի Ժողովրդական խորհրդի համանախագահ Սենամ Մոհամմեդը:

«Մենք` քրդերս, որոնք մարտնչում ենք ԻՊ դեմ, մենք ժողովրդավարություն և ազատություն ենք ուզում մեր ժողովրդի համար»,-ասել է Մոհամմեդը: «Ես խնդրում եմ համաշխարհային հանրությանն ու ԱԽ-ին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ` մեր մարդկանց գնդակոծությունը դադարեցնելու համար»,-հավելել է խորհրդի ներկայացուցիչը:

Արդեն 4 օր է հրետանին գնդակոծում է քրդական ինքնապաշտպանության ուժերի դիրքերը Միննեհ ավիաբազայում և մոտակա գյուղերը:

Անդրադառնալով Սիրիայում ցամաքային գործողության անհրաժեշտության մասին Թուրքիայի հայտարարությանը` Մոհամմեդն ասել է. «Անհասկանալի է, թե ինչի է ձգտում թուրքական կառավարությունը` Սիրիայում ցամաքային գործողության կոչ անելով: Դա մեր հողն է: Թուրքիան նախկինում սպառնում էր, որ գալու է Սիրիայի տարածք, սակայն մինչ օրս դա ուղղակի խոսակցություններ էին»:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան են նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները: Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար:

ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է սիրիական տարածքի հրետակոծմամբ Թուրքիայի կողմից: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն արտահայտել է ԱՄՆ դիրքորոշումը` կոչ անելով Թուրքիային դադարեցնել հարվածները Սիրիայի տարածքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---