Ամանորին ՌԴ այլցելած զբոսաշրջիկների թվում ՀՀ քաղաքացիները 2-րդն են գերմանացիներից հետո

Ամանորին ՌԴ այլցելած զբոսաշրջիկների թվում ՀՀ քաղաքացիները 2-րդն են գերմանացիներից հետո

PanARMENIAN.Net - Ամանորի տոներին Ռուսաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են ժամանել Գերմանիայից` աճը 2015-ի համեմատ կազմել է 35,4 %, երկրորդ տեղում են Հայաստանի քաղաքացիները`աճը 44,4 %, երրորդ տեղում են Թուրքիայի քաղաքացիները` ցուցանիշը նվազել է 16,6 %: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է Lenta.ru-ն` զբոսաշրջային Momondo ծառայության հետազոտությունների արդյունքների վրա հղումով:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ 2016-ի ամռանը զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը Ռուսաստան ակնկալվում է Գերմանիայից` աճը 34,6 % 2015-ի համեմատ: Ըստ ամռան ամիսների ամրագրումների թվի, գերմանացիներին հաջորդում են ամերիկացիները` աճը 11 % 2015-ի համեմատ: Երրորդ տեղում են զբոսաշրջիկները Դանիայից` աճը 37,9 %:

Առաջատարների տասնյակում են նաև Նորվեգիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ղազախստանը, Շվեդիան, Պորտուգալիան և Կանադան: Նշվում է, որ այս ամառ թոփ տասնյակում չկան զբոսաշրջիկներ Թուրքիայից, Իտալիայից և Ուկրաինայից, որոնք անցած ամռանը զբաղեցնում էին վարկանիշի 6-րդ, 8-րդ և 10-րդ հորիզոնականը:

Ընթերցեք նաև` Ամանորին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---