Դավութօղլուն Անկարայի պայթյունի համար մեղադրել է սիրիացի քրդերին

Դավութօղլուն Անկարայի պայթյունի համար մեղադրել է սիրիացի քրդերին

PanARMENIAN.Net - Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած հզոր պայթյունին մեղսակցության կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում:

Նա մեղադրել է քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) պայթյունի կազմակերպման մեջ: Նա գտնում է, որ Թուրքիայում նրանց օգնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Դավութօղլուի, պայթյունը ցույց է տալիս YPG-ի ահաբեկչական էությունը, որոնց նա պատասխանատու է համարում կատարվածի համար: Նա հուսով է, որ Թուրքիայի դաշնակիցները կհամախմբվեն նրա հետ հակազդելու համար ահաբեկչությանը: Նա նշել է, որ 28 զոհվածից 26-ը զինվորական էր:

Վաշինգտնոը քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ահաբեկչական կազմակերպություն չի համար և սատարում է ԻՊ դեմ նրա պայքարին:

Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել ՔԱԿ դիրքերիn Իրաքի հյուսիսում: Ըստ Դավութօղլուի, սպանված քրդերի թվում են եղել նաև ՔԱԿ ղեկավարներ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայում պայթյունի կազմակերպիչներն արժանի պատասխան կստանան:

Մինչդեռ փետրվարի 18-ին Թուրքիայի հարավ-արևելքում հարձակում է կատարվել թուրքական բանակի շարասյան վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---