Նոր ահաբեկչություն Թուրքիայում. 7 զինծառայող է զոհվել

Նոր ահաբեկչություն Թուրքիայում. 7 զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր գավառում պայթյուն է տեղի ունեցել զինվորական շարասյան ճանապարհին, կան զոհեր և վիրավորներ: Այդ մասին հայտնել է Haberturk-ը ռազմական աղբյուրների վրա հղումով: Reuters-ն իր աղբյուրների վրա հղումով հայտնում է 7 զոհի մասին:

Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները թուրք զինվորականների վրա հղումով հայտնեցին, որ պայթյունի հետևանքով 6 զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է: Այդ տեղեկություններն է ներկայացրել նաև NTV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Լիջե քաղաքի մոտ, պատահարի վայր են ժամանել «շտապ օգնության» մեքենաներ և մեծաքանակ ուժայիններ, որոնք հակաահաբեկչական գործողություն են սկսել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 850 քուրդ գրոհային: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---