ՀՅԴ-ական նախարարների անունները հայտնի են

ՀՅԴ-ական նախարարների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը ՀՀԿ և ՀՅԴ գործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին ասել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:

Փետրվարի 11-ինՌուստամյանը տեղեկացրե լէ, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջիկայում հուշագիր կստորագրեն՝ ամրագրելով գործակության շրջանակը և առաջիկա ծրագրային քայլերը։ Նա նաև հաստատել է, որ ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարության ղեկավարումը՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման։

Հարցին՝ նշված ոլորտների տարանջատումը հենց ՀՅԴ-ի՞ առաջարկն է եղել, Ռուսատամյանը պատասխանել է ՝ «Համատեղ, կարելի է ասել: Մենք հիմա էստեղ չենք ուզում առանձնացնել հատկապես մեր մոտեցումները: Մենք դա արել ենք համախոհաբար, և սա առաջին, էսպես ասած, դեռևս չստորագրված համաձայնագրի դրսևորումն է»:

Ռուստամյանի փոխանցմամբ, Հանրապետականի հետ համագործակցության շրջանակում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Պատգամավորը հաստատել է ՝ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Սկզբունքային համաձայնությունները ձեռք են բերվել, հիմա իսկապես աշխատանք է տարվում քաղաքական գործակցության համաձայնագրի տեքստի վրա: Դա լինելու է «Քաղաքական գործակցության համաձայնագիր»: Այդ համաձայնագիրը չի ունենալու ժամկետ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ սա սովորական, էսպես՝ կոալիցիոն, ինչ-որ դաշինքի մասին չէ խոսքը, այլ երկարատև հեռանկարային գործակցության»,- ասել է Ռուստամյանը:

ՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը փետրվարի 10-ին հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունն ապագայում համագործակցության նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին նա հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---