ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլան. Ավելի մեծ ինտերնետ փաթեթ՝ առանց ամսավճարի փոփոխության

ՎիվաՍել-ՄՏՍ-ի  «Հատուկ» սակագնային պլան. Ավելի մեծ ինտերնետ փաթեթ՝ առանց ամսավճարի փոփոխության

PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ փաթեթի ծավալը մեծացել է և կազմում է ամսական 2000 ՄԲ՝ նախկին 500 ՄԲ փոխարեն:

«Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կենսական է դառնում ինտերնետի անհրաժեշտությունը մեր առօրյայում: Ինտերնետի օգտագործման ծավալներն օրըստորե ավելանում են: Ընդառաջելով սպառողների պահանջներին՝ այժմ «Հատուկ» սակագնային պլանի բաժանորդներին կտրամադրվի նախորդից չորս անգամ ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հատուկ» սակագնային պլանին մինչև 2016թ. հուլիսի 31-ը բաժանորդագրվելու դեպքում՝ ամսավճարը կազմում է ընդամենը 2500 դրամ: Ֆիքսված ամսավճարի դիմաց այս սակագնային պլանի բաժանորդները նաև ստանում են ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---