Հայաստանը «Սմերչեր», «ՏՕՍ»-եր, ՀՕՊ ու հակատանկային միջոցներ է գնում

Հայաստանը «Սմերչեր», «ՏՕՍ»-եր, ՀՕՊ ու հակատանկային միջոցներ է գնում

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ կառավարությունները ռուսական $200 մլն վարկի տրամադրման համաձայնագիր են ստորագրել:

Ինչպես գրում է «Ինտերֆաքսը»` հղում անելով ՌԴ ու պետական իրավական տեղեկատվության համակարգին, ըստ համաձայնագրի հավելվածի, Հայաստանը կգնի «Սմերչ» համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, «Կոնկուրս»-մ հակատանկային հրթիռային համակարգի 9Մ113Մ հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ինժեներային ու կապի սարքավորումներ:

Ձեռք բերվող զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել` կողմերի համաձայնությամբ:

Վարկը տրվել է տսսը տարի ժամկետով, մարման առաջին վճարման ժամկետ է սահմանվել 2018 թվականը: Միջոցները կօգտագործվեն զենք-զինամթերքի ձեռքբերման պայմանագրերի արժեքի 90 տոկոսի մարման համար: Հայաստանը որպես կանխավճար կվճարի ամեն պայմանագրի արժեքի 10 տոկոսը: Վճարումները կատարվում են ռուբլով:

$200 մլն վարկի մասին հայտարարվեց 2015 թվականի հուլիսին: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ներկայացնելով համաձայնագիրն ԱԺ-ում, հայտարարել էր, որ ՀՀ-ն ձեռք կբերի նոր, մինչև այժմ հայկական բանակում չօգտագործվող զինատեսակներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---