Բալայան. ՀՀ-ն դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը

Բալայան. ՀՀ-ն դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը դատապարտում է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել: «Մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկչությունը և ցավակցում ենք զոհերի հարազատներին»,-ասվում է Տիգրան Բալայանի հայտարարության մեջ:

Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: 28 զոհվածներից 27-ը զինվորական են, հիմնականում ռազմական օդաչուներ:

Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 2 ժամ անց Թուրքիան ավիացիոն գործողություն է իրականացրել Իրաքի քրդերի դեմ, որը տևել է մեկ ժամ: Թուրքիայի ռազմա-օդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Հյուսիսային Իրաքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---