19 հունվարի 2007 - 18:21 AMT
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է ղարաբաղյան կարգավորման «երեք սկզբունքները»
Խորհրդարանական ընտրությունների շեմին ավելի վատ բան, քան Հրանտ Դինկի սպանությունը, չէր կարող կատարվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների գծով համակարգող Էրքուտ Էմչիօղլուն: «Նա խաղաղության եւ բարեկամության խորհրդանիշ էր: Թուրք ժողովուրդը շոկի մեջ է, եւ ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում վտանգված է: Հրանտ Դինկը հայտնի լրագրող եւ վառ անհատականություն էր: Փաստորեն, նրա սպանությամբ ժողովրդավարությունը Թուրքիայում խաթարվեց, քանի որ նրա անունը թուրք հասարակության շրջանում փոփոխությունների խորհրդանիշ էր: Այդ սպանության կապակցությամբ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին առավել խնդրահարույց կդառնա, քանի որ Դինկը դատապարտվել էր ՔՕ 301-րդ հոդվածով, որի վերանայումն է պահանջում Եվրամիությունը»,-ընդգծել է Էմչիօղլուն: