8  19.02.16 - Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ստորագրվեց «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր

Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման համաձայնագիր՝ ՀՀ և Բելառուսի միջև

Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման համաձայնագիր՝ ՀՀ և Բելառուսի միջև

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որի շրջանակում Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրել են «Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր։

Ստորագրման արարողությունից հետո Ճշմարիտյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրական, տնտեսական, առողջապահության, ենթակառուցվածքային գործակցության հարցերը։

«Հայ-բելառուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, հատկապես կարևորվում է ԵՏՄ հարթակում մեր գործակցությունը և կարող ենք նշել, որ լուրջ հետաքրքրություններ ու հնարավորություններ ունենք հետագա զարգացման համար։ Նիստի ընթացքում կարևորվել է հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ու գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը։ Հայկական կողմը առաջարկել է, որ Հայաստանում անցկացվի ինովացիոն հարցերին վերաբերող միջոցառում՝ հայ և բելառուսցի գիտնականների մասնակցությամբ»,-ասել է նա՝ նշելով, որ այս բնագավառում լուրջ գործակցության ռեսուրսներ ունենք։

Ճշմարիտյանը նաև նշել է, որ թեև երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը անկում է գրանցել, սակայն խոսքը ոչ երրորդ երկրների ծագում ունեցող, սակայն Բելառուսից ներկրվող ապրանքների մասին է, գրում է Tert.am-ը։

«Բելառուսական ծագման ապրանքների թվի ներմուծումը Հայաստան ավելացել է մոտ 10%-ով։ Հայաստանից արտահանումը ծավալային առումով քիչ տարբերություն է տալիս նախորդ տարվա հետ, բայց գումարային առումով անկում է եղել՝ արտաքին ազդեցությունների հետևանքով», - ասել է նա:

2015-ին ատոմային էներգետիկ օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ և ՌԴ միջև: Համաձայն փաստաթղթի՝ կողմերը մշտական հիմունքներով կփոխանակվեն ՀՀ և ՌԴ ատոմային օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև պրակտիկ քայլեր կձեռնարկեն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---