Նարիշկին. Առաջին աշխարհամարտին առնչվող Թուրքիայի արխիվները մինչ օրս փակ են

Նարիշկին. Առաջին աշխարհամարտին առնչվող Թուրքիայի արխիվները մինչ օրս փակ են

PanARMENIAN.Net - Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող թուրքական արխիվները մինչ օրս անհասանելի են ոչ միայն օտարերկրացի հետազոտողների, այլ նաև Թուրքիայի պատմաբանների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ, Ռուսաստանի պատմական ընկերակցության նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Փետրվարի 19-ին ՌԴ Պետդումայում կազմկոմիտեի նիստ էր գումարվել, որը զբաղվում է Առաջին աշխարհամարտի (1914-1918 թթ.) 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ:

Նարիշկինը նշել է, որ, իր կարծիքով, ուշադրության է արժանի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կովկասյան ռազմաճակատի իրադարձությունների ուսումնասիրությունը:

«Հատկապես, որ մեր արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար, ինչը չես ասի Թուրքիայի մասին: Թե ինչ «կմախքներ» են պահվում Թուրքիայի պահարաններում և արխիվներում դժվար է նույնիսկ մտածել, առավել ևս, որ արխիվները փակ են ոչ միայն օտարերկրացի հետազոտողների, այլ նաև թուրք պատմաբանների համար: Արխիվ կարելի է մուտք գործել միայն հատուկ թույլտվություն ստանալու դեպքում»,-ասել է խոսնակը:

Մինչդեռ Թուրքիան մշտապես հայտարարում է, որ իր արխիվները բաց են բոլորի համար: Նախորդ տարվա դեկտեմբերին Devrimcikaradeniz.com կայքը հայտարարեց, որ հայերի, ասորիների ցեղասպանության մասին նյութերի հասանելիության տեսակետից թուրքական արխիվների բաց լինելու մասին պնդումները հեռու են իրականությունից: «Այո՛, արխիվները բաց են, սակայն միայն թուրքական պետական շահերի համար աշխատող հետազոտողների համար»,-գրել էր կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---