Լյուքսեմբուրգի ԱԳՆ. ՆԱՏՕ-ն չի օգնի Թուրքիային, եթե նա ռազմական հակամարտություն սկսի ՌԴ հետ

Լյուքսեմբուրգի ԱԳՆ. ՆԱՏՕ-ն չի օգնի Թուրքիային, եթե նա ռազմական հակամարտություն սկսի ՌԴ հետ

PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում ներքաշվել Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մեջ: Այդ մասին Spiegel ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներն արդեն հասկացրել են Անկարային, որ չեն աջակցի նրան, եթե Թուրքիան ռազմական հակամարտություն հրահրի ռուսական բանակի հետ, հայտնում է RNS-ը:

«ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցներն արդեն ազդանշան են տվել Անկարային, որ ռազմական օգնություն չեն ցուցաբերելու, եթե թուրքական բանակն ագրեսիայի դիմի ՌԴ դեմ»,-հայտարարել է Ասելբորնը:

Նախարարը նաև հիշեցրել է, որ «ՆԱՏՕ-ն աջակցում է դաշինքի անդամ երկրին միայն այն դեպքում եթե վերջինս ենթարկվել է ակնհայտ հարձակման»:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ այս դեպքում հանդես է գալիս դաշինքի անդամ բոլոր երկրների անունից:

Չնայած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկինում արված հայտարարությանն, ըստ որի Անկարան մտադիր չէ ներխուժել Սիրիայի տարածք, նկատվում է թուրքական ռազմական ներկայության հզորացում Սիրիայի հետ սահմանին:

Թուրքական ուժերն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում սիրիական քրդերի դիրքերի ինտենսիվ հրետակոծումը: Ավելի վաղ սիրիացի քրդերը մերժել էին Անկարայի պահանջը Թուրքիայի սահմանի մոտ գրաված դիրքերից հեռանալու վերաբերյալ` պնդելով, որ հակառակ դեպքում իրենց տեղը կզբաղեցնեն ծայրահեղական իսլամիստները:

Մինչդեռ Մոսկվայում բացված Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է պաշտպանել սիրիացի քրդերին, եթե Թուրքիան այնուամենայնիվ ցամաքային գործողություն սկսի Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---