Եվրոպայի առաջնությանը Հայաստանը յոթ մարզիկ կներկայացնի

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը յոթ մարզիկ կներկայացնի

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

«Քանի որ տարին օլիմպիական է և առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոշեցինք վերը նշված կազմով մեկնել Ռիգա: Մեզ համար ավելի կարևոր են վարկանիշային մրցաշարերը: Մինչև Լատվիա մեկնելը ևս մեկ նախապատրաստական փուլ կանցնենք, այս անգամ Բելառուսում: Թիմի հետ կլինեն նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը և Մուսա Մուրթազալիևը, ովքեր կշարունակեն նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին», - ասել է Բաղդադյանը:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-13-ը, Լատվիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---