19 հունվարի 2007 - 21:44 AMT
Հ.Դինքի սպանությունը. Ստամբուլի հայկական համայնքում 15-օրյա սուգ է հայտարարվել
Կոստանդնուպոսլի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը Ստամբուլսում տված մամլո ասուլսիսի ժամանակ խիստ դատապարտել է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Մոտ 60 հազար անդամ ունեցող Ստամբուլի հայ համայնքում 15-օրյա սուգ է հայտարարվել:

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականին Թուրքիայի Մալաթիա շրջանում: Նա յոթ տարեկան է եղել, երբ ծնողները նրան տեղափոխել են Ստամբուլ: Միջնակարգ կրթությունը նա ստացել է Ստամբուլի հայկական դպրոցում, ինչից հետո ընդունվել է Ստամբուլի համալսարան, որը եւ ավարտել է` սկզբում ստանալով կենդանաբանի ապա եւ փիլիսոփայի մասնագիտություն: 1996 թվականից ի վեր Դինքը գլխավորել է հայերեն եւ թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ագոս» թերթը: