Երևանի գլխավոր ճարտարապետ. Աբովյան-Պուշկին-Սախարով եռանկյունու շենքերը կպահպանվեն

Երևանի գլխավոր ճարտարապետ.    Աբովյան-Պուշկին-Սախարով եռանկյունու շենքերը կպահպանվեն

PanARMENIAN.Net - Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների հատվածում գտնվող շենքերը պահպանվելու են: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողներին ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«Անհանգստանալու կարիք չկա: Այդ շենքերը չեն քանդվելու, այդ փողոցը պահպանվելու է: Նրա մի հատվածը, նույնիսկ հուշարձան չլինելով հանդերձ, իրենից արժեք է ներկայացում»,- ասել է նա:

Ճարտարապետը նշել է, որ թեև այդ հատվածը գերակա շահ է ճանաչվել, բայց դա չի նշանակում, որ պետք է քանդվի:

«Այնտեղ կա վարվեցողության, վերակառուցման խնդիրներ, բայց ոչ քանդելու»,- հավելել է Բարսեղյանը:

Երևանի գլխավոր ճարտարապետը նաև բացարել է, որ այդ շենքերի վրա կավելանան նոր հարկեր՝ շեշտելով, որ այդ հատվածում բարձրահարկը հարիր չի լինի:

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառավող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հունվարի 22-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բացի այդ, հնրության արձագանքի պայմաններում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դիմել է «Հին Երևան» նախագծի տնօրենին, որ Արամի 30 հասցեով շենքը վերականգնվի այնտեղ:

ՀՀ կառավարության 2007-ի հունվարի 25-ի 108 N որաշմամբ` Արամի 30 շենքի հարևանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: 2016-ի հունվարին Արամի 30 շենքը քանդվել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---