20 հունվարի 2007 - 13:42 AMT
Դինքի սպանությունը արդեն 90 տարի շարունակվող թուրքական անհանդուրժողականության ապացույցը դարձավ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) դատապարտում եւ սգում է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ` սպանված խմբագրության շենքի մոտ Ստամբուլում այն պատճառով, որ գրել է Հայոց ցեղասպանության մասին, չնայած քրեական հետապնդմանն ու Թուրքիայի իշխանությունների ճնշմանը: Այդ մասին ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ: «Հրանտ Դինքի սպանությունը հանդիսանում է այն բանի ողբերգական ապացույցը, որ Հայոց ցեղասպանության մերժման թուրքական կառավարության կամպանիան շարունակվում է, եւ մարդկանց նկատմամբ անհանդուրժողականությունը ձգվում է արդեն ավելի քան 90 տարի»,- ընդգծել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաեւ նշել է, որ թուրքական կառավարությունը շարունակում է լռության մատնել Հայոց ցեղասպանության փաստը` ԱՄՆ նախագահի աշխատակազմի մասնակցությամբ, որը պաշտպանում է Թուրքիայի դիրքորոշումը: «Դա արտահայտվում է Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման խոչընդոտման մեջ եւ Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Հայոց ցեղասպանությունը հերքող Ռիչարդ Հոգլանդի թեկնածության ներկայացման մեջ: Այս ահավոր սպանությունը ինքնատիպ կոչ դարձավ դեպի ԱՄՆ-ը եւ միջազգային հանրությունը` միավորելու ուժերը եւ ստիպելու վերջապես թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Համբարյանը:

Ավելացնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆֆը` ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակացության խմբից, իր գործընկերներին կոչ է արել Հրանտ Դինքին ըստ արժանավույն գնահատել իր խիզախության համար Ցեղասպանության փաստի հաստատման գործում, ինչպես նաեւ կոչ է արել Թուրքիայի վարչապետին չեղյալ հայտարարել օրենքը, որով Դինքը քրեական պատասխանատվության էր ենթարկվել: