20 հունվարի 2007 - 13:50 AMT
Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ բողոքի ցույցեր են անցկացվել Ստամբուլում եւ Անկարայում
Ստամբուլի մի խումբ բնակիչներ նստած բողոքի ցույց են անցկացրել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության դեմ Ստամբուլում: Բողոքարարները պլակատներ էին տանում հետեւյալ գրություններով. «Մենք բոլորս Հրանտ Դինքն ենք», «Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր սպանել են Հրանտ Դինքին»: Եւս 700 մարդ Թուրքիայի տարբեր ոչ կառավարական կազմակերպություններից ցույց են կազմակերպել Անկարայի Կիզիլի հրապարակում: Սիմաիլ Հաքի Տոմբուլը` Արհմիությունների հասարակական սեկտորի համադաշնակցության նախագահը, հայտարարել է, որ Հրանտ Դինքն սպանվել է խայտառակ հարձակմամբ, եւ նրան սպանած գնդակները ուղղված էին նրանց դեմ, ով ցանկանում է ազատ ապրել Թուրքիայում: Անկարայաի Յուկսել-սթրիթի մարդու իրավունքներին նվիրված հուշարձանի մոտ եւս մի խումբ բողոքարարներ են հավաքվել եւ Դինքի սպանության դեմ ուղղված նշանաբաններ են վանկարկել, հաղորդում է Turkish press-ը: