2015-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները կազմել են 10,3 մլրդ դրամ![]() 22 փետրվարի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Կապիտալ ներդրումները բիզնես-գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներից է: 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումերը կազմել են 10,3 միլիարդ դրամ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ կապիտալ ներդրումներում նշանակալի չափաբաժին են կազմել բջջային ցանցի զարգացման նպատակով, այդ թվում նաև՝ ծածկույթի ընդլայնմանն ու ցանցի թողունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար հատկացված միջոցները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հանդիսանալով Հայաստանում բջջային ցանցի ամենաընդարձակ ծածկույթ ունեցող բացարձակ առաջատար օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2G և 3G ցանցերի հասանելիություն է ապահովում բնակչության՝ համապատասխանաբար 99,8 և 98,8 տոկոսին: Իսկ 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 46,6 տոկոսին: Ընդհանուր առմամբ` 2005-2015թթ.-ի ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները (CAPEX) կազմել են 191,4 միլիարդ դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |