ՀՀ-ում ամեն 3-րդ երեխան աղքատ է22 փետրվարի 2016 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մանկական աղքատության ցուցանիշը 35% է: Այս մասին փետրվարի 22-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Երեխայի իրավունքների գործիքակազմ» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Սա նշանակում է, որ առաջնահերթ պետք է կարողանանք օգնել երեխա ունեցող ընտանիքներին: Առավել խոցելի են այն ընտանիքները, որտեղ ավելի շատ անաշխատունակներ կան, իսկ մինչև 18 տարեկանները համարվում են ոչ աշխատունակ, թեև աշխատանքային հիմնական տարիքը սկսվում է 16-ից: Հետևաբար, այն ընտանիքներում, որտեղ ավելի շատ տարեցներ և երեխաներ կան, մեծանում է աշխատունակ անդամների ծանրաբեռնվածությունը»,- պարզաբանել է Արտեմ Ասատրյանը: Նա տեղեկացրել է, որ պետական քաղաքականությունն առաջնահերթ ուղղված է նշյալ ընտանիքներին. «Այն ընտանիքները, որոնք ձեռք են բերում ընտանեկան նպաստի իրավունք, յուրաքանչյուր երեխայի համար հավելավճար են ստանում», մեջբերում է Aravot.am-ը: Մանկական աղքատության նվազեցման ուղղությամբ ծրագրերը հաստատված են 2016-ի բյուջեով: Նախարարի փոխանցմամբ՝ նոր ծրագրեր ևս կիրականացվեն: Համաձայն 2015-ի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում աղքատների թիվը շարունակում է նվազել, և 2014-ին աղքատ է եղել բնակչության 30%-ը: Մասնավորապես, աղքատության գիծ է համարվել 40.264 դրամը: Այսինքն եթե 2014-ին Հայաստանում անձը կարողացել է ամսական ծախսել է 40.264 դրամից ավելի, նա աղքատ չի համարվել: Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատների թիվը շարունակ կրճատվում է 2010-ից ի վեր․ եթե 2010-ին աղքատ էր բնակչության 35.8%-ը, ապա 2014-ին՝ 30%-ը: ԱՎԾ տվյալներով, 2008-ին աղքատ էր Հայաստանի բնակչության 27.6%-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |