20 հունվարի 2007 - 14:45 AMT
Վաշինգթոնը դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը
ԱՄՆ-ն իր անհանգստությունն են հայտնել Ստամբուլում հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ: «Իհարկե սա ողբերգական միջադեպ է»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Թոմ Քեյսին: Նրա խոսքերով, նա դեռ չունի բավական ինֆորմացիա այն մասին` ով է կատարել հանցագործությունը, սակայն վստահ է, որ թուրքական կառավարությունը կհետաքննի սպանությունը: «ԱՄՆ-ն անհանգստացած են Դինքի սպանությամբ»,- ընդգծել է Քեյսին, հաղորդում է Zaman-ը: