WikiLeaks. ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսել է Պան Գի Մունին, Մերկելին, Բերլուսկոնիին և ոչ միայն

WikiLeaks. ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսել է Պան Գի Մունին, Մերկելին, Բերլուսկոնիին և ոչ միայն

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը, որը հայտնի է մասնավորապես ամերիկյան հետախուզության գործողությունների մերկացմամբ, հրապարակել է հերթական գաղտնի նյութերը, որոնք վկայում են, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է աշխարհի առաջնորդներին:

WikiLeaks-ը հայտնում է, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հանդիպումները, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի զրույցները Մերկելի և Բերլուսկոնիի հետ:

Բացի այդ, ձայնագրվել է ԵՄ և Ճապոնիայի նախարարների զրույցը ԱՀԿ թեմայի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ WikiLeaks-ի, Պան Գի Մունի և Մերկելի հանդիպման ժամանկ խոսվել է կլիմայի փոփոխության մասին, Նեթանյահուն խնդրել է Բերլուսկոնիին աջակցել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հանդիպման հարցում, իսկ Սարկոզին զգուշացրել է Բերլուսկոնիին, որ Իտալիայի տնտեսությունը ողբալի վիճակում է:

Որոշ փաստաթղթեր ունեն «երբևէ մամուլում հրապարակված գաղտնիության ամենաբարձր աստիճանը»:

WikiLeaks-ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը հրապարակում է գաղտնի տեղեկություններ, որոնք ստանում է իր աղբյուրներից կամ արտահոսքի հետևանքով: Կայքը գործում է 2006-ից, ստեղծվել է Sunshine Press կազմակերպության կողմից, որը հայտարարել է, որ 1,2 մլն փաստաթուղթ ունի իր տրամադրության տակ: Կայքի հիմնադիրը, գլխավոր խմբագիրն ու տնօրեն ավստրալացի լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---