Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ որոշումն ընդունվել է «պետության մեջ պետության» կողմից20 հունվարի 2007 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունը կարող է առնչվել «Գորշ գայլեր» կազմակերպության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, «Գորշ գայլերը» կարող են միայն կատարողներ լինել, պատվիրատուներին պետք է փնտրել Թուրքիայի իշխանության բարձր շրջանակներում: «Սպանության վերաբերյալ որոշումն ընդունվել է «պետության մեջ պետության» կողմից, որը ձգտում է պահպանել Քեմալ Աթաթուրքի կողմից ստեծված մոդելը: «Պետության մեջ պետությունը» կազմված է քաղաքական կուսակցությունների ղեկավարներից, խոշոր բիզնեսի, բանակի, մտավորականության ներկայացուիչներից: Դա թուրքական հասարակության այն հատվածն է, որը բոլոր ուժերով ձգտում է երկիրը զերծ պահել վարչապետ Էրդողանի կողմից ղեկավարվող իսլամսիտներից»,- նշել է Սաֆրաստյանը:Միեւնույն ժամանակ, հայ թուրքագետը չի բացառել 2006 թվականի Նոբելյան մրացանակակիր գրող Օրհան Փամուկի նկատմամբ մահափորձը, ով եւս խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Հավելենք, որ Փամուկի հետ կապնվելու PanARMENIAN.Net ի բոլոր փորձերը ձախողվեցին: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Փամուկը, ամենայն հավանականությամբ, մեկնել է Թուրքիայից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |