Վկաներ. Հրանտ Դինքի մարդասպանը բացականչել է. «Ես կրակել եմ ոչ մահմեդականի վրա»

PanARMENIAN.Net - Վկաները տեսել են Հրանտ Դինքի մարդասպանին: Ինչպես է հայտնել է «Ագոս» թերթի խմբագրության մոտ գտնվող ռեստորանի տեր Մուարեմ Գոզուտոկը, մարդասպանը մոտ 20-ամյա երիտասարդ էր` գլխարկով եւ ջինսով: Փախչելիս, երիտասրադը բացականչել է. «Ես կրակել եմ ոչ մահմեդականի վրա»: Հիշեցնենք, որ դեպքի վայրից փախչող երիտասարդին` ատրճանակը ձեռքին, ֆիքսել են նաեւ փողոցում տեղադրված տեսախցիկները: Ընդ որում, նշենք, որ ոստիկանությունը գտնում է, որ մոտեցել է հանցագործության բացահայտմանը: «Մենք վկաների հստակ ցուցմունքներ ունենք»,- հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---