24 փետրվարի 2016 - 14:34 AMT
ԵՏՀ-ն ներկայացրել է ԵՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների համար ձեռնարկը

Եվրասիական տնտեսական հանձանոժղովում տեղի է ունեցել «Աշխատանքային միգրացիան և աշխատավորների սոցիալական ապահովումը Եվրասիական տնտեսական միությունում» բրոշյուրի և պատկերազարդ հավելվածի շնորհանդեսը, որոնք նախապատրաստել է ԵՏՀ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտը:

Շնորհանդեսին մասնակցել են ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը, ԵՏՄ անդամ պետությունների դեսպանատների աշխատակիցները, ՌԴ-ում այդ երկրների համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ, Միգրացիայի միջազգային կազմակերպության, «Աշխատանքային միգրացիա» միջազգային ալիանս» ոչ առևտրային կազմակերպության, Արհմիությունների համընդհանուր համադաշնության ներկայացուցիչները:

Ինչպես նշել են ԵՏՀ-ում, այս նյութերում արտացոլված են ԵՏՄ երկրներում միգրացիոն քաղաքականության տարբեր ասպեկտներ:

Հրատարակման ձևաչափը ենթադրում է տեքստային և նկարազարդ մաս` ԵՏՄ անդամ երկրներում աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կացության մասին մանրամասն տեղեկատվությամբ: Ձեռնարկը ներառում է հետևյալ բաժինները` «Միգրացիայի հարցերը», «Աշխատանքային գործունեություն», «Աշխատավորների իրավունքները կրթության ոլորտում», «Սոցիալական ապահովում», «Աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների բուժօգնության իրավունքը», »Կենսաթոշակային ապահովում», «Միջազգային համագործակցություն»:

Իսկ հավելվածի ներածության մեջ ասվում է, որ ձեռնարկը օգտակար տեղեկություններ է ներկայացնում (ՌԴ-ում Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու օրինակով) ՌԴ մուտք գործելու, միգրացիոն քարտի լրացման նմուշի վերաբերյալ: «Մենք ջանացել ենք հստակեցնել մինչ աշխատանքի տեղավորվելը քաղաքացիների գրանցման, աշխատանքի տեղավորման, անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկությունները: Ձեռնարկից դուք կիմանաք ԵՏՄ երկրներում դիպլոմների ճանաչման և որակավորման մասին, ըստ բնակության վայրի կամ աշխատատեղի գրանցման առանձնահատկությունների, աշխատավորի և գործատուի պարտավորությունների, ինչպես նաև աշխատավորի և նրա ընտանիքի անդամների իրավունքների մասին: Ներկայացված են նաև ՌԴ-ում աշխատողների հարկադրման, սոցապահովման, բուժօգնության, կենսաթոշակի տրամադրման առանձնահատկությունները»,-ասվում է ներածության մեջ: