22 հունվարի 2007 - 13:41 AMT
Մոսկվայում սպանել են 16-ամյա Արթուր Մարտիրոսյանին
Կիրակի օրը Մոսկվայի օրինապահ օրգաններում առկա աղբյուրը հայտնել է, որ ուբաթ օրը` Կաստանաեւսկի փողոցի 45 շենքից ոչ հեռու հայտնաբերվել է դեռահասի մարմին: «Օրինապահ օրգանների աշխատակցիները, ժամանելով դեպքի վայր, տվյալ հասցեով հայտնաբերել են 1991 թվականին ծնված, հայազգի, մոսկովյան դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտ Արթուր Մարտիրոսյանի դիակը»,- պատմել է մոսկովյան ոստիկանության աղբյուրը: Հետաքննության տվյալներով, «մահվան պատճառը` կրծքավանդակի ձախ հատվածի դանակահարություն»: Դիակի հայտնաբերման հարցով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությանը միացել են ՄՔՀ-ի ղեկավարը եւ սպանությունների բացահայտման բաժնի ղեկավարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: