14 նոյեմբերի 2002 - 22:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 48-րդ տարեկան նստաշրջանին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-19-ը Ստամբուլում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի խորհրդարանի աշխատակազմում: Այստեղ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են այն տեղեկությունը, թե նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանին եւ Ադրբեջանին ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ասոցիատիվ անդամ ընդունելու հարցը: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, պատգամավորներ Սեմյոն Բաղդասարյանը եւ Գագիկ Մկրտչյանը: