ՌԴ ԱԳՆ-ն ագրեսիա է համարում Թուրքիայի գործողությունները Սիրիայի հետ սահմանին

ՌԴ ԱԳՆ-ն ագրեսիա է համարում Թուրքիայի գործողությունները Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ագրեսիա է համարում Թուրքիայի իշխանությունների գործողությունները Սիրիայի հանդեպ: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:

«Անկարան վատթարացնում է իրավիճակը թուրք-սիրիական սահմանին, սադրանքներ է հրահրում: Թեև դա արդեն սադարանք էլ չէ, մեծ հաշվով, դա ագրեսիա է»,-ասել է նա:

Ըստ Զախարովայի, Թուրքիայի քաղաքական վերնախավը հնարավորություն է տալիս «ականջալուր լինելու նրանց, ովքեր կարծում են, որ Թուրքիայում սկսում են վերածնվել կայսերական հավակնությունները», հայտնում է Գազետա.ռու-ն:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, թե աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Այս մեղադրանքին ի պատասխան Զախարովան ասել էր. «Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է և տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի: Այնպես որ, այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը»:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվեցին չարթերային թռիչքները դեպի Թուրքիա: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:Պուտինը մեղադրում է Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ն մտադիր է կուսումնասիրել Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---