Դավութօղլու. Սիրիայի հրադադարն Անկարայի համար պարտադիր չէ

Դավութօղլու. Սիրիայի հրադադարն Անկարայի համար պարտադիր չէ

PanARMENIAN.Net - Հրադադարը Սիրիայում պարտադիր չէ Թուրքիայի համար, եթե վերջինիս անվտանգությանը սպառնալիք առաջանա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողրներին Կոնիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:

«Հրադադարը Սիրիայի համար է, նրա սահմաններում գտնվող կողմերի համար: Մեր ազգային անվտանգությանը ցանկացած կողմից սպառնալիք առաջանալու դեպքում հրադադարը մեզ ոչ մի բան չի պարտավորեցնում: Նման իրավիճակում Թուրքիան ոչ ոքից թույլտվություն չի խնդրի, այլ կանի այն, ինչ հարկավոր է` որովհետև այս պահից հարցը դուրս է գալիս սիրիական խնդրի սահմաններից և դառնում է Թուրքիայի հարցը»,-ասել է Դավութօղլուն:

Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

ԱՄՆ Պետդեպը սակայն կրկին անդրադարձել է Սիրիայում «Բ պալնի» բովանդակությանը, որն ԱՄՆ ղեկավարությունն առաջարկել է Սիրիայում հրադադարի խափանման դեպքում: Քերին նշել է, որ օդային տարածքի վերահսկումից բացի, կպահանջվի ցամաքային ուժերի ներկայություն` պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը ԻՊ գործողություններից: Անվտանգության գոտու ստեղծումը ռիսկային է նաև ՌԴ հետ բախման առումով, որը շարունակելու է օդային գործողությունն ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---