ԼՂՀ ՊՆ. Լարվածությունը պահպանվում է` հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց

ԼՂՀ ՊՆ. Լարվածությունը պահպանվում է` հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---