Ամերիկացի գեներալ. ՌԴ-ն օգտագործում է Ղարաբաղը տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար

Ամերիկացի գեներալ. ՌԴ-ն օգտագործում է Ղարաբաղը տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանն օգտագործում է չկարգավորված հակամարտությունները, ինչպես օրինակ Ղարաբաղը, որպես արտաքին և տարածաշրջանային քաղաքականության գործիք` պահպանելու համար իր ազդեցությունը տարածաշրջանում: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

Ըստ նրա, Մոսկվան փաստացի ուժեղացրել է անկայունությունը տարածաշրջանում` զենք ծախելով Ադրբեջանին և զինվորական ներկայությունը պահպանելով Հայաստանում: Այդպիսի քաղաքականությունն այսօր, գուցե, ամենամեծ խոչընդոտն է Կովկասում խաղաղության հաստատման համար: «Իրականում, բռնությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շատ է սաստկացել վերջին երկու տարում, իսկ 2015-ն ամենամահաբերն էր 1994 թ. հրադադարը կնքելուց ի վեր»,-ասել է Բրիդլավը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում, հայտնում է Turan-ը:

Նա ասել է, որ «Ռուսաստանն օգտագործում է Ղարաբաղն ու այլ սառեցված հակամարտությունները, հակամարտության մեկ մի կողմին սատարելով, մեկ մյուսին, հարձակվում է իր մոտակա հարևանների վրա, խախտելով նրանց ինքնիշխանությունը, հակառակ Մոսկվայի նախկին պայմանավորվածություններին և միջազգային կարգի համաձայնեցված պայմաններին…Ռուսաստանը մտադիր է վերանայել այդ կանոնները»:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափփերն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի մեկ այլ կոմիտեում, նշել է, որ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր է մնում «ռազմական հզորության կայուն ավելացման պատճառով, Ադրբեջանում տնտեսական պայմանների վատթարացման հետ մեկտեղ»: «Դա բարձրացնում է հակամարտության վերսկսման հավանականությունը 2016-ին»,-ասել է նա:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ստոլտենբերգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։

«Ես կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կողմերը կամք և զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից»,- ասել է Ստոլտենբերգը

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան ի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---