Ադրբեջանամետ քարոզիչ Գոլցի հերթական սուտը 1992թ. Աղդամի իրադարձությունների մասին մերկացվել է

Ադրբեջանամետ քարոզիչ Գոլցի հերթական սուտը 1992թ. Աղդամի իրադարձությունների մասին մերկացվել է

PanARMENIAN.Net - Հերթական անգամ մերկացվել է ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցի կեղծարարությունը, որն ադրբեջանական քարոզչության հենասյուներից մեկն է և «ականատեսի իրավունքով» ակտիվորեն «փաստեր» է տարածում 1992թ. Աղդամի իրադարձությունների մասին, որոնց, իրբ, վկան է եղել:

Այդպես, 2006-ին Ադրբեջանում լույս տեսած քարոզչական «Խոջալուի ցեղասպանությունը» հրատարակության մեջ, որտեղ հավաքված է ադրբեջանական կողմի «ապացույցների ամբողջ բազան», հիմնված արտասահմանյան հրապարակումների և ականատեսների ցուցմունքների վրա, ներառում է նաև Թոմաս Գոլցի «Սանդի թայմսի» 1992թ. մարտի 8-ի համարում հրատարակված հոդվածը:

Ինչպես այդ տիպի ցանկացած այլ հրապարակում, որը ճշմարտության իմիտացիա պետք է ստեղծի, Գոլցի հոդվածը լի է «հերոսների» անուններով, այդ թվում բազմազավակ, որոնց վիշտը ընթերցողի մոտ պետք է «շոկ» առաջացնի: Այդպես, հոդվածում նշված են մարդկանց անուններ, որոնք, ըստ լրագրողի պնդումների, ողբերգական մահ են ունեցել 1992-ի հունվարին տված հարցազրույցից հետո:

Առաջինը Զումրուդ Էզոյն է` «չորս երեխաների մայր»: Ըստ Գոլցի, «նա ընտանիքի անդամների հետ փետրվարի 26-ին հայերի գործած զանգվածային սպանությունների զոհ է դարձել»:

Երկրորդը Բալակիշի Շաքիլովն է, 55 տարեկան, 5 երեխայի հայր, և կինը` Դիլբարը: Ըստ Գոլցի, «այդ ընտանեկան զույգը, նրանց 3 որդին և 3 դուստրը սպանվել են գրոհի ժամանակ, ինչպես շատ ուրիշներ, որոնց հետ ես խոսել եմ»: Այստեղ լրագրողն այնքան է տարվել առասպելաբանությամբ, որ պատահաբար մեկով ավելի երեխա է «սպանել», քան նախապես ներկայացրել էր որպես այդ հորինված ընտանիքի անդամ:

Երրորդը` Օմար Վեյսելովն է, որը փրկվել է` կորցնելով կնոջն ու դստերը:

Սակայն խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն վաղուց է հրատարակել զոհվածների անվանացանկը, որը հրապարակված է «Xocali.net» կայքում: Եվ ըստ պաշտոնապես ճանաչված ցուցակի Գոլցի հոդվածում նշված անուններով մարդիկ ցանկում բացակայում են, գրում է Panorama.am-ը:

Պետք է նշել, որ Թոմաս Գոլցը 15 տարի շարունակ լրագրող է աշխատել Թուրքիայում և նախկին ԽՍՀՄ երկրներում, հետագայում մի շարք գրքեր գրելով, այդ թվում` նվիրված ղարաբաղյան պատերազմին, ակտիվորեն սատարելով ադրբեջանական տեսակետին:

Խոջալու գյուղն ադրբեջանական հենակետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի կենտրոնում, որտեղից, ըստ Human Rights Watch-ի, ամիսներ շարունակ հրետակոծվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Անկանոն հարվածների ու դիպուկահարների կրակոցներից հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել կամ հաշմվել: Քանդվել են բնակելի տներ, հիվանդանոցներ, ու օրինական ռազմական թիրախներ չհանդիսացող այլ շինություններ, իսկ տեղի բնակչությունը ենթարկվել է ահաբեկչության: Այդպիսով, ադրբեջանական կողմի կրակակետի ոչնչացումը կյանքի գին ուներ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մեղադրեց իր քաղաքական ընդդիմախոսներին Խոջալուի սպանությունների համար: Նա հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց, որ «…հայերն այնուամենայնիվ միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք կրակեին:

Այն փաստը, որ Խոջալուի բնակիչները դարձան Ադրբեջանում ներքաղաքական դաժան պայքարի զոհերը, հաստատել է նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Կարաևը, նրա հետնորդ Մամեդովը, ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովն ու այլոք:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---