Ստամբուլում հայկական եկեղեցին հանդիսությունների սրահի է վերածվել

Ստամբուլում հայկական եկեղեցին հանդիսությունների սրահի է վերածվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի:

1850-ականներին կառուցված շինության առաջին հարկը ծառայել է որպես դպրոց, երկրորդ հարկը՝ եկեղեցի: Գործել է մինչև 1922-ը: 1990-ականների սկզբին ավերի և թալանի ենթարկված եկեղեցուց միայն 4 պատն էր կանգուն: 1995-ին Բեյօղլուի թաղապետարանը պատմամշակութային ժառանգություն համարվող եկեղեցին հայատարարեց հանրային սեփականություն, Sozcu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Եկեղեցու և նոր կցակառույցի շինարարությունը սկսվել է, երբ Բեյօղլուի թաղապետ է դարձել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացնող Ահմեդ Միսբահ Դեմիրջանը: Շինարարության ժամանակ պահպանել է եկեղեցու ճակատային և հետնապատերը: Կից կառուցվել է ևս մեկ շինություն:

Շինարարության ավարտից հետո առաջին հարկը վերածվել է մանկապարտեզի, երկրորդ հարկը՝ հանդիսությունների սրահի, իսկ կից կառույցում սկսել է գործել ընտանեկան առողջության կենտրոն:

Եկեղեցին այլ նպատակներով օգտագործելու փաստը քննադատել է Ստամբուլի ավագանու անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղին՝ ասելով. «Բեյօղլուի ԱԶԿ-կան թաղապետն իսկապես կարողացել է պատմական եկեղեցին վերածել «բազմապրոֆիլ եկեղեցու»: Անարգվում է ինչպես աղոթատեղին, այնպես էլ պատմությունը: Սա պետք է վերանորգվեր որպես եկեղեցի և բացվեր պաշտամունքային արարողությունների համար, ինպես նաև պետք է վերադարձվեր իրավատերերին: Ո՞ր մի աղոթատեղիում է նշանդրեքի, հարսանիքի հանդիսություն կատարվում»:

Կարդացեք նաև՝ Թուրքիայում հայկական եկեղեցին վերանորոգումից հետո վերածվել է պահեստի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---