Հունաստանի դեմարշը. Ավստրիայի ՆԳ նախարարին Աթենք այցելելու թույլտվություն չի տրվել26 փետրվարի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը բացասական պատասխան է տվել Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լյայթներին Աթենք այցելության հարցում, որի նպատակն էր միգրացիոն ճգնաժամի քննարկումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Հունաստանում դիվանագիտական աղբյուրի վրա հղումով: Երբ Հունաստանը հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին խորհրդակցության համար, Ավստրիայի ՆԳ նախարարը մտադրություն հայտնեց այցելել Աթենք` պարզաբանելու համար Ավստրիայի կոշտ դիրքորոշումը փախստականների հարցում: «Հունական կողմը հասկացրել է, որ այցը չի կարող կայանալ այնքան ժամանակ, քանի դեռ կասեցված չեն Հունաստանի դեմ կիրառվող միջոցները»,-ասել է աղբյուրը: Սա Հունաստանի հերթական դեմարշն է Ավստրիայի դեմ: Փետրվարի 25-ին Հունաստանի ԱԳՆ-ն հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, կապված Վիեննայի ոչ բարեկամական քայլերի հետ: Հունաստանի ԱԳՆ-ն փետրվարի 23-ին բողոք էր հայտնել Ավստրիային Վիեննայում կայացած Ավստրիայի և Արևմտյան Բալկանների երկրների ԱԳ և ՆԳ նախարարների փախստականների հարցերին նվիրված խորհրդաժողովին Հունաստանին չհրավիրելու համար: Ինչպես նշել էին ԱԳՆ-ում, դա տեղի է ունեցել ԵՄ գագաթնաժողովից անմիջապես հետո: Պետությունների ղեկավարների որոշումները չեն կարող փոխարինվել ոստիկանապետների հրահանգներով, ասել էին ԱԳՆ-ում: Ավելի վաղ «բալկանյան երթուղու» երկրները անցել էին փախստականների կողմից սահմանի հատման նոր ռեժիմի Հունաստանի և Մակեդոնիայի սահմաններին: Աֆղան փախստականների համար սահմանը փակ է, սիրիացիների և իրաքցիներին թույլ են տալիս հատել այն միայն անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ: Որոշումը կայացվել էր ընդամենը 2 օր անց այն հավաստիացումներից, որ եվրոպական երկրները միակողմանի քայլեր չեն ձեռնարկի փախստականների հարցում: Սահմանը փակվելուց հետո Հունաստանի ոստիկանությունը հազարավոր փախստականների է ուղարկել Աթենք, որոնց թույլ չեն տվել մուտք գործել Եվրոպայի այլ երկրներ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |