Երևանը մայիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջված ուղղություններից մեկը կլինի26 փետրվարի 2016 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսյան արձակուրդների ժամանակաշրջանում Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը: Երևանն ամրագրումների աճի տեմպերով երկրորդ տեղում է. Առաջատարը Թբիլիսին է, այդ ուղղությամբ ամրագրումների թիվն աճել է 110%-ով: Երրորդ տեղում է Լարնական, ուր կմեկնի 50%-ով ավելի ուղեվոր, քան նախորդ տարվա ընթացքում, հայտնում է Aviaport-ը: Ներռուսաստանյան ուղղություններից աճել է դեպի Սոչի, Մոսկվա և Կալինինգրադ ամրագրումների թիվը: Դեպի Արևմտյան Եվրոպա ամրագրումներն, ընդհակառակը, նվազել են. Դեպի Փարիզ հոսքը կնվազի 46%-ով, դեպի Միլան՝ 28%-ով, դեպի Բերլին՝ 29%-ով: Երևանը ներառվել էր նաև ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում` ըստ Travel.ru տուրիստական սերվիսի: Հայաստանը հայտնվել է նաև երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան (2500 ռուբլի) երկրների ցանկում: Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |