ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանն իր օդային տարածքում ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել![]() 27 փետրվարի 2016 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1300 կրակոց: Միաժամանակ ՊԲ հակաօդայինները Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել հանրապետության օդային և ցամաքային սահմաները, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը շփման գծում լարվածությունը պահպանվել է: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 2000 կրակոց: Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ![]() ![]()
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել Ակնայով բեռնատարի անցումը հաստատել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամ Արշակ Աբրահամյանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |