Իրանի մեջլիսում 2 հայ պատգամավոր է ընտրվել

Իրանի մեջլիսում 2 հայ պատգամավոր է ընտրվել

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին կայացել են 10-րդ գումարման մեջլիսի ընտրությունները, որին մասնակցող 4 իրանահայ պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Կարեն Խանլարյանը (հյուսիսային ընտրատարածքում) և Ժորժ Աբրահամյանը (հարավայինում), ըստ նախնական տվյալների, ընտրվել են: Այս մասին հայտնել է մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Նա տեղեկացրել է, որ հյուսիսային ընտրատարածքում հավաքել է ձայների 74%-ը, 26%-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուի միջև:

Հարավային ընտրատարածքում Ժորժ Աբրահամյանը պայքարել է միայնակ, քանի որ մյուս թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել, գրում է Tert.am-ը:

Քարոզարշավի սկզբում հայ համայնքին հատկացված երկու տեղի համար պայքարում էր 9 իրանահայ թեկնածու, սակայն նրանցից 5-ը ինքնաբացարկ են ներկայացրել:

Խանլարյանը նաև տեղեկացրել է , որ, ընդհանուր առմամբ, ամբողջ Իրանում ընտրություններին մասնակցության թիվը բարձր է եղել՝ ընտրելու իրավունք ունեցող 55 մլն քաղաքացիներից 31 մլն-ը մասնակցել է ընտրություններին:

Ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6.230 թեկնածու, որոնք պայքարել են խորհրդարանի 290 մանդատի համար:

Կարդացեք նաև՝ Իրանի մեջլիսում իրանահայ համայնքը 2 տեղ ունի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---