ԱԶԲ-ն համաֆինանսավորելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի շինարարությունը

ԱԶԲ-ն համաֆինանսավորելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի շինարարությունը

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մոտ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը:

Այս մասին տեղեկացվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպմանը ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանի հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Քննարկման ընթացքում Բեգլարյանը նշել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցանկանում է այս ճանապարհի կառուցման համար հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալ նաև տեղական շինարարական կազմակերպություններին: Նա պարզաբանել է նման մեծ ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների ներգրավումը կխթանի ՀՀ տնտեսության զարգացմանը և հնարավորություն կլինի տեղական ընկերությունների համար, որպեսզի նման մեծածավալ աշխատանքների փորձ ձեռք բերեն և զարգացնեն իրենց հնարավորությունները:

Բեգլարյանը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում կան միջազգային չափանիշներին համապատասխանող՝ նյութատեխնիկական բազա և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնակազմ ունեցող ճանապարհաշինական կազմակերպություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին վերաբերող առանցքային կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ հյուսիսում կան երկու հիմնական սահմանային հատումներ Վրաստանի հետ՝ Բավրան, որը կկապվի բազմափուլ ֆինանսավորման գործիքի միջոցով ԱԶԲ ֆինանսավորմամբ Հյուսիս-Հարավ միջանցքին; և Բագրատաշենը, որը M6-ը կկապի Վանաձոր-Ալավերդի-Վրացական սահման ճանապարհի միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---