ՀՀ շախմատիստները՝ Համաշխարհային մտավոր խաղերում

ՀՀ շախմատիստները՝ Համաշխարհային մտավոր խաղերում

PanARMENIAN.Net - Չինաստանի Հուան Ցյան քաղաքում փետրվարի 26-ին մեկնարկել է Համաշխարհային մտավոր խաղերը:

Տղամարդկանց և կանանց մրցաշարերին մասնակցում են 16-ական շախմատիստներ, նրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Փետրվարի 26-ին խաղացվել են արագ շախմատի չորս առաջին պարտիաները: Գաբրիել Սարգսյանը 2,0 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում, Սերգեյ Մովսիսյանը 1,5 միավորով 13-րդն է: Կանանց պայքարում Մկրտչյանը նույնպես իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր ու 13-րդ տեղում է, գրում է Aravot.am-ը:

Փետրվարի 27-ին կայանալու են արագ շախմատի եզրափակիչ երեք տուրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---