Սիրիայի ընդդիմադիրներն Ասադին մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Սիրիայի ընդդիմադիրներն Ասադին մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմադիր ուժերը հայտնել են, որ նախագահ Բաշար ալ- Ասադի զորքերը փետրվարի 27-ի առավոտյան ժամը 04:00-ին խախտել են հրադադարի ռեժիմը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում՝ սպանելով 3 զինյալի:

Միջադեպը տեղի է ունեցել թուրքական սահմանից ոչ հեռու` Լաթաքիա շրջանում։ Հայտնի է, որ սպանված ընդդիմադիրները եղել են Երկրորդ մերձափնյա դիվիզիայից, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Փաստացի, կառավարությունը համաձայնել է հրադադարի հաստատմանը, սակայն խախտում է իր խոստումը»,- դեպքի առնչությամբ նշել է Առաջին մերձափնյա դիվիզիայի խոսնակ Ֆադի Ահմադը:

Փետրվարի լույս 27-ի գիշերը` Դամասկոսի ժամանակով 12:00-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև:Հրադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց պայթյուն է որոտացել սիրիական Համա գավառում` Սալամիա քաղաքից ոչ հեռու: Պայթյունին զոհ է գնացել 2 մարդ, 4-ը` վիրավորվել է: Ահաբեկչության համար պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Հրադադարն ուժի մեջ մտնելու նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրեց, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող: «Այն խմբավորումները, որոնք չեն հայտարարի հրադադարը պահապնելու պատրաստակամության մասին, բնականաբար, չեն լինի հրադադարի ազդեցության տակ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նույն դիրքորոշումը հաջորդ օրը հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը:

Կարդացեք նաև՝ Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչականներից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---