65 երիտասարդ արյուն է հանձնել լեյկոզով հիվանդների համար

65 երիտասարդ արյուն է    հանձնել լեյկոզով  հիվանդների համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվող «Կոալիցիոն շինարարություն և կազմակերպում» ուսուցողական դասընթացի շրջանակներում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն` «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպել էր «Երիտասարդությունը հանուն մարդկության» խորագրով քաղաքացիական ակցիա։

Ակցիայի նպատակն է իրականացնել ոսկրածուծի կամավորների դոնորագրում` լեյկեմիայով և արյան այլ չարորակ հիվանդություններով հիվանդ մարդկանց օգնելու և կյանքի հույս տալու համար: Ակցիային մասնակցել է 65 երիտասարդ:

«Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից քաղաքական ծրագրերի գծով խորհրդատու Գեղամ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի նպատակը և կարևորել երիտասարդների գործակցությունն այս հարցում:

«Շատ հարցեր կան, որոնց շուրջ երիտասարդները կարող են հավաքվել, գործակցել և համատեղ աշխատել երկրի ապագայի համար», - ասել է նա և նշել, էր գաղափարի առաջին նպատակը կյանքեր փրկելն է, երկրորդը՝ անկախ կուսակցական, կազմակերպության պատկանելիությունից այս գաղափարի շուրջ հավաքվելը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանը նշել է, որ դոնոր լինելը առողջությանը որևէ վնաս չի հասցնում:

«Երբ քիմիոթերապիան չի ազդում, ի հայտ է գալիս փոխպատվաստման խնդիրը, և առաջին դոնորները, որ պետք է լինեն՝ արյունակից հարազատներն են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե չորս երեխա ունեցող ընտանիք է, հավանականությունը, որ երեխաներից մեկը մյուսին կհամընկնի, մոտավորապես 25% է, հայկական ընտանիքների մեջ այդպիսի թվով երեխաներ շատ քիչ են լինում, և համընկման հավանականությունը քչանում է»,- ասել է նա և տեղեկացրել, որ աշխարհում կա ազգակից դոնորների 67 այդպիսի ռեեստր և ընդամենը 25 միլիոն դոնոր:

«Մեր ռեեստրը տասնյոթ տարի է, ինչ գործում է, և ունենք 28 հազար դոնոր», - ասել է Ավագյանը՝ հավելելով, որ հավանականությունը, որ հայերը հայերին կարող են դոնոր լինել, շատ ավելի մեծ է, քան ուրիշ էթնիկ խմբերինը:

Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով, արյուն հանձնող մարդն է, բայց ցանկացած մարդ չի կարող դոնոր դառնալ: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, որոնք չունեն առողջական խնդիրներ և որոնց քաշը գերազանցում է 50 կգ:

Կարդացեք նաև՝ Արյան դոնորները. Ո՞վ կարող է արյուն հանձնել և ինչ հաճախականությամբ

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---