Հաագայում ցուցարարները պահանջել են դատապարտել սումգայիթյան ջարդերը27 փետրվարի 2016 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Հաագայի «Հետ Պլեյն» հրապարակից մեկնարկել են սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այսդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հոլանդահայ գործակցող կազմակերպությունները, որոնց թվում են հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը և ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչև օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաև զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Ոգեկոչելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջներին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած զանգվածային կոտորածների անմեղ զոհերի հիշատակը, ցուցարարները, «Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով, քայլերթով շարժվել են դեպի Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանություն: Դեսպանության դիմաց կայացած ցույցի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտել են ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ու իրականացվող հակահայկական քաղաքականությունը, կոչ արեցին ադրբեջանական երիտասարդությանը ոտքի կանգնել՝ փոխելու Ադրբեջանի ռազմամոլ պահվածքը, և պահանջեցին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հանդեպ շարունակվող ագրեսիան: 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։ Առկա տեղեկու թյունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ջարդերի զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն մի այն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից: Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր: Սումգայիթից փրկված հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը: Կարդացեք նաև՝ Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցն է Հայ համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության դիմաց Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |