20-ից ավելի ադրբեջանցի սպիտակ դրոշներով փորձել է հայկական կողմ անցնել

20-ից ավելի ադրբեջանցի սպիտակ դրոշներով փորձել է հայկական կողմ անցնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու շրջանի շուրջ 25 բնակիչ փետրվարի 27-օն փորձել են անցնել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն՝ Աղդամի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ադրբեջանական Minval.az պարբերականը, բնակիչները փորձել են անցնել հայկական կողմ գիշերով՝ սպիտակ դրոշներով, սակայն այն պահին, երբ նրանք փորձել են լքել Ադրբեջանի տարածքը, նրանց են շրջապատել ադրբեջանցի ուժայինները:

Գյուղացիներից մեկը, խոսելով քայլի դրդապատճառների մասին, նշել է, որ մարդիկ ճնշված են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. Նաբիևների ընտանիքը (տեղի էլցանցի Բաքվի մասնաճյուղի տնօրեն Ղարա Նաբիևը, հարկերի նախարարի խորհրդական Մյուսավար Նաբիևն ու գյուղապետ Իքրամ Նաբիևը), գյուղացու խոսքերով, զբաղվում են անմեղ մարդկանց տներ ու մեքենաներ թմրանյութեր գցելով, ինչից հետո գյուղացիներիը ձերբակալվում են:

 Ուշագրավ
Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։
Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին
---